Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակը» դանիացի խորհրդարանականների անուններով
Նմանատիպ
Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Դանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների եւ լրագրողների Արցախ այցելելու մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Էլման Աբդուլլաեւն ասել է, որ այդ լուրերը հաստատվելու դեպքում «առանց Ադրբեջանի թույլատրության» Արցախ այցելած օտարեկրացիների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն: Նրա խոսքով’ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, որը զբաղվում է Դանիայի հետ կապված հարցերով, հարցի աառնչությամբ «անհրաժեշտ հանձնարարություններ» են տրվել:
Դանիայի Թագավորության խորհրդարանի’ Ֆոլկետնինգի պատգամավորներ Եվա Կյեր Հանսենը, Մյոլլեր Մարի Կրարուպին եւ նրանց հասարակական գործիչներն ու լրագրողները սեպտեմբերի 9-ին այցելել են Արցախ: Ստեփանակերտում նրանք հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, ով հարկ եղած պարզաբանումներ է տվել նրանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի, Ազգային ժողովի կառուցվածքի, կազմի, օրենսդրական գործունեության, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների եւ երկրի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային կյանքի մասին: Դանիայից ժամանած պատվիրակությունը Շուշիում հանդիպել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ հրապարակել են «առանց Բաքվի թույլատրության» Արցախ այցելած 315 մարդկանց «սեւ» ցուցակը, որոնք այդ երկորւմ «անցանկալի անձ» են հայտարարվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում