Մոսկվայի քաղաքագլխի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին
10/09/2013 22:59
Նմանատիպ
Մոսկվայի ընտրված քաղաքագլխի պաշտոնակալման արարողությունը ծրագրված Է անցկացնել սեպտեմբերի 12-ին: Այդ մասին տեղեկացնում Է սեպտեմբերի 10-ին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել Է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 8-ին: Սեպտեմբերի 10-ին ընտրական հանձնաժողովը վերջնականորեն հաստատել Է ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ Է տարել Սերգեյ Սոբյանինը՝ հավաքելով ձայների 51,37 տոկոսը: Ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ստացել Է ձայների 27,24 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում