Վրաստանում 3 հայ է ջրահեղձ եղել ամառային սեզոնին
Նմանատիպ
Վրաստանի ծովափնյա շրջաններում 2013թ. ամառային սեզոնին ջրահեղձվել է 4 մարդ, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են եղել: Միայն վերջին երեք օրում արձանագրվել է երկու դժբախտ դեպք. ալիքներին զոհ է գնացել երկու երիտասարդ կյանք: Ջրահեղձության հիմնական պատճառներն են լողալ չիմանալը, գինովցած կամ ուշ երեկոյան ծովում լողալը, անվտանգության կանոններին և սպասվելիք փոթորկի նախազգուշացումներին չհետևելը:
Համագործակցելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ՝ ԱԻՆ-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վերաբերող խնդիրները և հորդորում Վրաստանում իրենց հանգիստը կազմակերպող ՀՀ քաղաքացիներին պահպանել ծովափնյա հանգստի անվտանգության կանոնները, հետևել զգուշացնող նշաններին և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի կողմից պարբերաբար տարածվող եղանակային պայմանների փոփոխությանը վերաբերվող հայտարարություններին, փոթորկի նախազգուշացումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում