Իրանը բանակցության է պատրաստվում «վեցյակ»-ի հետ
11/09/2013 12:41
Նմանատիպ
Իրանը պատրաստ է բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել «վեցյակի» հետ»,- սեպտեմբերի 11-ին Ռոուհանիի խոսքը մեջբերել է ԻՌՆԱ գործակալությունը: Նախագահը հավելել է, որ «առաջին քայլը այն որոշումն էր, որ բանակցությունների համար պատասխանատուն արտաքին գործերի նախարարությունն Է»: «Մենք լիովին պատրաստ ենք ամբողջ աշխարհի, «վեցյակի» եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ լուրջ բանակցություններ վարելուն»,- ասել է Իրանի նախագահը:
«Եթե բանակցող կողմը լուրջ կամք ունի, Իրանի միջուկային հիմնախնդիրը կլուծվի կարճ ժամանակում»,- հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում