Զայրացած ԱՄՆ-ն պատռել է Ադրբեջանի դիմակը
Նմանատիպ
Պետդեպարտամենտը քննադատել է Բաքվին’ ամերիկյան դիտորդական առաքելության այցը Ադրբեջան անակնկալ կերպով արգելելու համար: Ադրբեջանի իշանությունները կասեցրել էին ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցը Բաքու’ խնդրելով այն հետաձգել մինչև ընտրությունների ավարտը: Այցի նպատակն էր նախագահական ընտրությունների նախօրեին հանդիպել ըն դդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Պետդեպարտամենտի սեպտեմբերի 9-ի ճեպազրույցի ժամանակ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Վաշինգտոնի թղթակից Հայկարամ Նահապետյանը խնդրել էր ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին մեկնաբանել դիտորդական առաքելության այցի դադարեցման մասին տեղեկությունը, ինչպես նաև պարզաբանել’ արդյոք ԱՄՆ-ը հետևում է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին’ կապված նախընտրական զարգացումների և զանգվածային բանտարկություննների հետ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը խոստացել էր ճեպազրույցից հետո գրավոր պատասխանել հար ցին:
ԱՄՆ Պետդեպարտամենտը, արձագանքելով հայ լրագրողի հարցին, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «ԱՄՆ-ը ցավում է, որ Ադրբեջանի կառավարությունն առարկել է ԱՄՆ պատվիրակության այցին Բաքու, որի նպատակն էր ծանոթանալ նախընտրական իրավիճակին: Արդյունքում, այցը տեղի չի ունենա: Ադրբեջանի կառավարության գործողությունները հարցեր են առաջացնում հոկտեմբերի 9 – ի նախագահական ընտրություններին ընդառաջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ապահովել ազատ և արդար ընտրություններ, որոնք կարտացոլեն ժողովրդի կամքը: Մենք կոչ ենք անում նաև Ադրբեջանի իշխանություններին հարգել խոսքի և հանրահավաքների անցկացման ազատությունները, օրենքի գերակայությունը’ պատշաճ գործընթաց ապահովելով նախագահական ընտրապայքարից առաջ, ընթացքում և հետո: Ինչպես նաև’ մենք կոչ ենք անում իշխանություններին հեշտացնել ներքին և միջազգային դիտորդների կարևոր աշխատանքը»:
Այսպիսով, ամերկյան դիվանագետները սկսել են ջրի երես հանել պաշտոնական Բաքվի ժողովրդավարական շատ թերությունները և կոռումպացվածության հետ կապված խնդիրները’ ցույց տալով Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը հեշտությամբ կարող է մի կողմ դնել Հայաստանին և Ադրբեջանին առնչվող հասարակական հայտարարություններում արհեստական հավասարակշռություն պահպանելու իր կայուն պրակտիկան:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում