Պուտինը ակնկալում է, որ Սիրիան կոչնչացնի իրեն պատկանող քիմիական զենքը
Նմանատիպ
Ռուսաստանը ակնկալում է, որ սիրիական իշխանությունը ոչ միայն կսկսի վերահսկել իր քիմիական զենքը, այլ նաև կհամաձայնի այն ոչնչացնել, ինչպես նաև կմիանա համապատասխան միջազգային կոնվենցիային: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Հույս ունենք, որ մեր սիրիացի գործընկերները, ընկերները համապատասխան որոշում կկայացնեն. ոչ միայն կսկսեն վերահսկել իրենց քիմիական զենքը, այլ նաև կմիանան համապատասխան միջազգային կոնվենցիային»,- ասել է Պուտինը:
Պուտինը խոսքով’ դա լավ քայլ կլինի սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում:
ՌԴ և Ֆրանսիայի արտաքին գորխերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Լորան Ֆաբիուսի հեռախոսազրույցում ՌԴ արտգոչծանախարարը նշել էր, որ Ռուսաստանը մերժում է սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված ֆրանսիական բանաձևի նախագիծը, որը հղում էր կատարում ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին, որով ուժի կիրառման հնարավորություն է նախատեսվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում