Իսլամիստները Սինայի թերակղզում գրոհել են Եգիպտոսի բանակի դիրքերի վրա, կան զոհեր ու վիրավորներ
Նմանատիպ
Սինայի թերակղզում Եգիպտոսի բանակի դիրքերի վրա սեպտեմբերի 11-ին իսլամիստների գրոհի հետեւանքով զոհվել Է չորս մարդ, վիրավորների թիվն անցնում Է մեկ տասնյակից, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել Է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, պայթեցում Է իրականացվել Սինայի հյուսիսի Էլ Արիշ քաղաքում եգիպտական հետախուզության հենակետի մերձակայքում: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ականապատված ավտոմեքենան հօդս Է ցնդել այդ հենակետի կենտրոնակայանի մոտ:
Միաժամանակ նռնականետներից գնդակոծման Է ենթարկվել Գազայի հատվածի հետ սահմանի Ռաֆահի շրջանում Եգիպտոսի զինված ուժերի հսկիչ անցակետը:
Վերջին ժամանակներս Սինայի թերակղզին չդադարող բախումների ասպարեզի Է վերածվում Եգիպտոսի բանակի եւ արմատական իսլամիստների միջեւ: Ավելի վաղ Սինայի թերակղզու հյուսիսում ահաբեկիչների դեմ իրականացված ընդգրկուն գործողության ընթացքում ձերբակալվել Էին 300 զինված ծայրահեղականներ:
Ահաբեկիչների հենակետերի ոչնչացման գործողությունը ոչնչացվում Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում