Սիրիայում երկուստեք խախտում են մարդու իրավունքները. ՄԱԿ-ի զեկույց
Նմանատիպ
Սիրիայի իրադրության վերաբերյալ ՄԱԿ-ի նոր զեկույցում ասված Է, որ հակամարտության երկու կողմերն Էլ՝ կառավարական ուժերը եւ ապստամբները, կատարում են պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, տեղեկացնում Է հղում անելով BBC-ին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում Սիրիայում ամենատարածված հանցագործություններն են՝ կտտանքներն ու բռնաբարությունները: Կառավարական ուժերը, ինչպես նշվում Է զեկույցում, հաճախ են կիրառում կասետային ռումբեր, ինչն արգելված Է մի շարք միջազգային կոնվենցիաներով:
Ընդդիմությունն առաջատարն Է մահապատիժների թվով: ՄԱԿ-ի զեկույցի հեղինակները նշում են, որ իրենք ունեն այն անձանց երկար ցուցակ, ովքեր պետք Է պատասխանատվության ենթարկվեն պատերազմական հանցագործությունների համար:
ՄԱԿ-ի տեսուչներին թույլ չեն տվել մտնել Սիրիա, եւ նրանք իրենց զեկույցի համար տեղեկություններ են հավաքել ականատեսներից, ինչպես նաեւ վերլուծելով տեսանյութերն ու արբանյակային նկարահանումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում