Ստեփանակերտում կարեւորում են Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի այցը Արցախ
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 13-ին կմեկնի Արցախ: Ինչպես ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Մինսկի խմբի համանախագահների այցը Արցախ շատ կարևոր է: Այդ մասին է վկայում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը, որը բանակցային գործընթացի շարունակման եւ պատ երազմի բացառման շատ կարեւոր ուղերձներ է պարունակում: «Այցի նպատակը ծանոթությունն է: Սա ընդունված պրակտիկա է. ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահներն անպայման այցելում են Արցախ: Մեզ մոտ եղել են նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահները»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Արցախի կատարելիք այցը Ջեյմս Ուորլիքի’ տարածաշրջան առաջին այցի շրջանակներում է, այժմ նա Հայաստանում է, իսկ մինչ այդ եղել է Ադրբեջանում: Դավիթ Բաբայանի փոխանցմամբ’ այցը կկրի ճանաչողական բնույթ, որի ընթացքում կբարձրացվեն նաև որոշակի հարցեր, կառաջարկվեն տարբերակներ և կքննարկվեն դրանք: «Հանդիպում ու ծանոթություն կլինի նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և այլ պաշտոնյաների հետ»,-նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 9-ին Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում հորդորել է նրան «նոր ջանքեր ներդնել բանակցություններում’ փոխզիջումների հիման վրա տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար»: «Ես պաշտպանում եմ առաջիկա ամիսներին Հայաստանի հետ ուղիղ երկխոսության հնարավորությունների օգտագործումը, ինչպես նաեւ բանակացություններում համանախագահների հնարավորությունների եւ ժամանակի օգտագործումը’ առկա անելանելի վիճակից ելք որոնելու համար: Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է նոր ջանքեր ներդնել փոխզիջման բանակցություններում որոշված շրջանակներում տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու համար»,-ասվում է Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահի նամակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում