Versace-ն կամ կլինի Արցախում, կամ Ադրբեջանում
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արտուր Աղաբեկյանի հայտարարությունն այն մասին, որ իտալական հանրահայտ Versace ընկերությունը պատրաստվում է ներկայացուցչություն բացել ԼՂՀ-ում, իրարանցում է առաջացրել Ադրբեջանում:
Ինչպես հաղորդումեն ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւը հայտարարել է, որ Իտալիայում Ադրբեջանի դեսպանատունը «կուսումնասիրի» տվյալ լուրը, եւ դրա արդյունքների հիման վրա ընկերության ապրանքները բոյկոտելու «տարբերակներ կդիտարկի»:
Versace-ի ապրանքները բոյկոտելու կոչով այսօր հանդես է եկել Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը»: Կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին կոչ է արել Versace-ին վռնդել Ադրբեջանից: «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ներկայացուցչություն բացելու մասին Versace ընկերության որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի», -հայտարարել է նա:
Versace-ին աշխարհում հայտնի է որպես նորաձեւ հագուստների արտադրությամբ զբաղվող ընկերություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում