Թուրքիայում գնդակահարել են բրիտանացի զբոսաշրջիկին
Նմանատիպ
Թուրքիայում օտարեկրյա զբոսաշրջիկների նկատմամբ իսկական որս է ընթանում: Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում դաժանորեն սպանվել են 10-ից ավելի օտարերկրացի զբոսաշրջիկներ: Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, թուրքական Դալյան հանգստյան վայրում գնդակահարվել է բրիտանացի զբոսա? ?րջիկ Անն Բարին: Հրազենային վնասվածքներ են ստացել նաեւ նրա մայրն ու որդին: Յորքշիրցի այդ ընտանիքի վրա հարձակումն իրագործել է այգեպանը, ով աշխատում էր ընտանիքի վարձակալած առանձնատանը:
Ամենայն հավականությամբ, սպանության պատճառը եղել է տեղացի աշխատողի եւ բրիտանացիների միջեւ ծագած վեճը, որն ավարտվել է թուրքի զենքի կիրառմամբ: Ընտանիքի հարեւանները եւ ծանոթները տուժածներին համարում են հանգիստ եւ հարգարժան մարդիկ, ու չեն կարողացել մեկնաբանել տեղի ունեցածը:
Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում արտասահմանցի զբոսաշրջիկների հետ նման բազմաթիվ միջադեպերից մեկն էլ այն է, որ Կապադոկիա քաղաքում սեպտեմբերի 9-ին մի քանի թուրք մորթել է ճապոնացի զբոսաշրջիկ Մաի Կուրկուխիրային, իսկ նրա ընկերը’ Խոշի Տերամիցուն հոսպիտալացվել է դանակի բազմաթիվ վնասվածքներով:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Ստամբուլում ամերիկացի հնագետի սպանության մասին: Կինը, որ երկու շաբաթով ժամանել էր Ստամբուլ հնավայրեր լուսանկարելու համար, կորել էր: Իրավապահները պարզել են, որ տեղացի մի թուրք քարով հարվածել է նրա գլխին եւ մի քանի օր շարունակ բռնաբարել անգիտակից կնոջն ու սպանել: Ավելի վաղ տաքսու մի թուրք վարորդ Իտալիայից ժամանած զբոսաշրջիկ մի կնոջ խաբեությամբ տարել էր անտառ, բռնաբարել եւ սպանել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում