Զենիթային համալիրները բարձր մարտունակություն են ցուցադրել ԱՊՀ-ի ՀՕՊ-ի վարժանքների ընթացքում
Նմանատիպ
Ս-400 զենիթահրթիռային համալիրների եւ «Պանցիր-Ս» զենիթային հրթիռաթնդանոթային համալիրների մարտական հաշվարկները բարձր մարտունակություն են ցուցադրել ԱՊՀ-ի ՀՕՊ-ի «Մարտական համագործակցություն-2013» վարժանքների ընթացքում, որոնք ընթանում են Աստրախանի մարզի Աշուլուկ զինափորձարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ «Նովոստի»-ին, հայտարարել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնադապետ Օլեգ Օստապենկոն: «Դա խոսում Է այն մասին, որ ԱՊՀ-ի խմբավորման տեխնիկական հագեցվածությունն աճում Է»,-ասել Է նա:
Գեներալ-գնդապետը նաեւ նշել Է, որ Համագործակցության երկրների փոխհարաբերությունները հասել են նոր մակարդակի:
ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի վարժանքներն սկսվել են օգոստոսի 13-ին եւ կավարտվեն սեպտեմբերի 12-ին: Դրանց մասնակցում են 500 զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր տեխնիկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում