Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման հասնելու նոր հնարավորություններ են հայտնվել. Մերկել
11/09/2013 17:54
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ «Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման հասնելու նոր հնարավորություններ են հայտնվել»: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նրա խոսքով՝ Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը գտնում Է, որ Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու առաջարկից հետո «հույսի փոքր նշույլներ են հայտնվել դիվանագիտության համար»: Որպես առաջին քայլ Բաշար Ասադի ռեժիմը պետք Է «անհապաղ ստորագրի Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան», նշել Է ԳՖՀ-ի կառավարության ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում