PKK-ականները կոչ են արել թուրքերին մեկ շաբաթ երեխաներին դպրոց չուղարկել
Նմանատիպ
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) թուրք ընտանիքներին կոչ է արել իրենց երեխաներին մեկ շաբաթ չուղարկել դպրոցներ: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Քրդական աշխատավորական կուսակցության քաղաքային կազմակերպություն համարվող Քուրդիստանի համայնքների միությունը (KCK) հայտարարել է, որ ուսումնական տարվա երկրորդ շաբաթվա ընթացքում դասի չգնալով’ բոլորն իրենց բողոքը կհայտնեն մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորության բացակայության դեմ:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային կազմակերպություն համարվող Քուրդիստանի համայնքների միությունը (KCK) ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքից իր զինյալներին դուրս բերելու գործընթացը դադարեցվել է: KCK-ն նշել է, որ Թուրքիայից քուրդ զինյալներին դուրս բերելու’ մարտից սկսված գործընթացը դադարեցվում է «քրդական խնդիրը լուծելու ուղղությամբ թուրքական կառավարության կողմից քայլեր չկատարվելու պատճառով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում