Ուկրաինան 29 տոկոսով կրճատել Է գազի ներմուծումը Ռուսաստանից
Նմանատիպ
Ուկրաինան ութ ամսվա ընթացքում Ռուսաստանից գազի ներմուծումը 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատել Է 29 տոկոսով՝ մինչեւ 15,3 մլրդ խորանարդ մետր: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հաղորդել Է «Ուկրտրանսգազ»-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«2013 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայի գազափոխադրական համակարգ Է մտել 15,3 մլրդ խորանարդ մետր բնական գազ, ինչը 6,1 մլրդ խորանարդ մետրով պակաս Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշնից»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ութ ամսվա ընթացքում Արեւմտյան Եվրոպայի երկրներ Է փոխադրվել 54,4 մլրդ խորանարդ մետր երկնագույն վառելիք, ինչը 3,1 տոկոսով պակաս Է, քան 2012 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Դրա հետ մեկտեղ օգոստոսին Եվրոպա գազի տարանցումն ավելացել Է 32 տոկոսով՝ մինչեւ 7,1 մլրդ խորանարդ մետր:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել Է, որ Կիեւը չի կարողանում հասնել Մոսկվայի կողմից «գազի անարդար գնի» նվազեցման, եւ որ «Էներգածախսերը նվազեցնելուց եւ չափազանց թանկ ռուսական գազի ու նավթի այլընտրանք գտնելուց բացի, Ուկրաինան ոչ մի այլ միջոց չունի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում