Լավրովի և Քերիի հանդիպմանը կմասնակցեն նաև փորձագետներ
Նմանատիպ
Ժնեւում Սիրիայի խնդրի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցություններին կմասնակցեն քիմիական զենքի փորձագետներ: Այդ մասին հայտնել Է այցով Աստանայում գտնվող ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Եվ մենք, եւ ամերիկացիները Ժնեւ ենք տանում փորձագետների պատվիրակությունների, որոնք այդօրինակ հարցերի լուծման ուղիները որոշելու անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ ունեն»,-Լավրովի խոսքը մեջերել Է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Սեպտեմբերի 12-ին ծրագրված բանակցություններում Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկելու են Սիրիայի քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու հարցը:
«Արդեն փորձագետները կորոշեն, թե ինչ կոնկրետ միջոցներ են պահանջվում համապատասխան զինանոցները վտանգազերծելու համար»,-հայտարարել Է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը չի բացառել, որ բանակցություններին կմասնակցեն ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում