Ամերիկացի քահանան Ղուրանի 3000 գիրք է փորձել այրել
Նմանատիպ
Ամերիկացի քահանա Թերի Ջոնսը, որը հայտնի է իր արմատական հակաիսլամական տրամադրություններով, ձերբակալվել է Ֆլորիդայի նահանգում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհների կապակցությամբ Ղուրանի 2998 օրինակ այրելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Ոստիկանությունը Ջոնսին ու նրա օգնականին ձերբակալել է Մալբերի ոչ մեծ քաղաքում: Բողոքականների քահանան եղել է կցասայլով բեռնատարի ղեկին, որտեղ գտնվում էին Ղուրանի օրինակները, որոնց վրա կերոսին էր լցված: Ջոնսը հայտնել է, դրանք 2998-ն են, ինչը համապատասխանում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերի թվաքանակին:
Ջոնսն ավելի վաղ քանիցս այրել է մուսուլմանների համար սրբազան գրքի օրինակներ, կատարել այլ ակցիաներ, որոնք իսլամի հետեւորդների զանգվածային ելույթներ են հրահրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում