Սիրիական ազատ բանակը դեմ է Ռուսաստանի առաջարկին
Նմանատիպ
Սիրիական ընդդիմության ռազմական թեւը՝ Սիրիական ազատ բանակը (ՍԱԲ), մերժել Է Սիրիայի քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունը: Սեպտեմբերի 12-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով ՍԱԲ-ի զինված կազմավորումների հրամանատար Սելիմ Իդրիսին:
«Սիրիական ազատ բանակը հայտարարում Է, որ կտրականապես մերժում Է Ռուսաստանի նախաձեռնությունը, որը միջազգային հսկողություն Է ենթադրում քիմիական զենքի նկատմամբ»,-հայտարարել Է Իդրիսը:
Ավելի վաղ Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան Ռուսաստանի առաջարկը որակել Է անընդունելի քաղաքական խուսավարում: Սակայն սեպտեմբերի 11-ին ընդդիմադիր մեկ այլ կազմակերպության՝ Սիրիայի ազգային համակարգող կոմիտեի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարել Է, որ ընդդիմությունն առաջարկել Է Սիրիայի քիմիական զենքը Ռուսաստանի հսկողությանը հանձնել մինչեւ անցումային կառավարության կազմումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում