Ջեյմս Ուորլիքը մեկնել է Արցախ
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն այսօր’ սեպտեմբերի 12-ին, ուղևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ԱՄՆ համանախագահն Արցախում մի շարք հանդիպումներ կունենա և տեղում կծանոթանա առաջին գծի իրավիճակին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 10-ից 12-ը գտնվում էր Երևանում: Դեսպան Ուորլիքը Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է խաղաղության գործընթացը, իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ’ անվտանգության հետ կապված իրավիճակը: Դեսպան Ուորլիքը վերահաստատել է Միացյալ Նահանգների ցանկությունը’ օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և պատրաստակամությունը’ աշխատել Ռուսաստանի Դաշնության ու Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում