Նիդեռլանդները ներողություն է խնդրել Ինդոնեզիայից
Նմանատիպ
Նիդեռլանդների իշխանությունները Ինդոնեզիայից պաշտոնապես հրապարակավ ներողություն են խնդրել իրենց նախկին գաղութում զանգվածային մահապատիժների համար, որոնք հոլանդական զորքերը իրականացրել են անկախության համար պայքարի ժամանակաշրջանում, տեղեկացնում Է BBC-ին:
Ելույթ ունենալով Ջակարտայում՝ Ինդոնեզիայում Նիդեռլանդների դեսպանը ներողություն Է խնդրել նախկին կառավարության գործողությունների համար, որոնք նա բնութագրել Է «ծայրահեղություններ»:
2011 թվականին Հաագայի դատարանը որոշում Է կայացրել առ այն, որ երկրի կառավարությունը պատասխանատվություն Է կրում 1947 թվականին Ճավա կղզում իրականացված զանգվածային գնդակահարությունների համար եւ պարտավոր Է փոխհատուցումներ վճարել տուժածների ընտանիքներին:
Ինչպես վկայում են դատական փաստաթղթերը, Ջակարտայից արեւելք գտնվող գյուղերից մեկի արական բնակչությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել Է:
ՄԱԿ-ն այն տարիներին դատապարտել Է Հոլանդիայի իշխանությունների գործողությունները՝ դրանք որակելով «հազարավոր մարդկանց կանխամտածված ու անխնա սպանություններ»:
Գնդակահարություններին մասնակցած հոլանդացի զինվորականներից ոչ մեկը դատի չի տրվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում