Ադրբեջանին քննադատած գերմանացի լրագրողներին արգելել են մտնել Բաքու
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս երկիր մուտք գործել գերմանացի լրագրողներին, որոնք քննադատում են մարդու իրավունքների իրավիճակն Ադրբեջանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է գերմանական Das Tagesspiegel թերթի քաղաքական բաժնի ղեկավար Կլաուդիա Զալցենը:
Նրա խոսքով’ իրեն եւս թույլ չեն տալիս մուտք գործել Ադրբեջան, քանի որ Բաքվում 2011 թ-ին անցկացված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի շեմին քննդատական հոդվածներ է գրել այդ երկրում մարդու իրավունքների բնագավառում տիրող աղետալի իրավիճակի մասին: «Դրա հետ կապված, այս անգամ թերթն Ադրբեջան կուղարկի այլ թղթակցի», -ասել է նա:
Կլաուդիա Զալցենը նույնպես հանդես է եկել իր ադրբեջանցի գործընկեր, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի պաշտպանությամբ’ նշելով, որ անթույլատրելի է խոսքի ազատության հետապնդումն Ադրբեջանում, մի երկրում, որն անդամակցում է Եվրոպայի խորհրդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում