Ռուսաստանը Հարավային Օսիայի հետ պայմանագիր կստորագրի
12/09/2013 14:21
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին հանձնարարել Է պայմանագիր ստորագրել Հարավային Օսիայի հետ ՌԴ-ի պետական սահմանի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի համապատասխան կարգադրությանը:
«Հանձնարարել Ռուսաստանի ԱԳ նախարարությանը բանակցություններ վարել հարավօսական կողմի հետ եւ համաձայնության հասնելուց հետո պայմանագիր ստորագրել ՌԴ-ի անունից»,- ասված Է փաստաթղթում:
Ինչպես ավելի վաղ ընդգծել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունում, այդ պայմանագրի կնքումը «կնպաստի Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի միջազգային-իրավական ձեւակերպմանը, թույլ կտա իրականացնել սահմանի ռեժիմի ամրապնդման միջոցառումներ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում