Թուրք համասեռամոլը ուզում է քաղաքապետ դառնալ
Նմանատիպ
Թուրքիայի Գիրեսուն նահանգի Բուլանջաք քաղաքի բնակիչ Ջան Չավուշօղլուն, ով հայտարարել է իր համասեռամոլ լինելու մասին, թեկնածությունն առաջադրել է քաղաքապետի առաջիկա ընտրություններում:
Այս մասին հայտնում է թուրքական անկախ T24 լրատվական կայքը: Ընտրվելու դեպքում, Ջան Չավուշօղլուն կդառնա Թուրքիայում առաջին համասեռամոլ քաղաքապետը:
ԱՄՆ-ի Արեւմտյան Ֆլորիդայի համալսարանի կառավարման մագիստրոս, քաղաքապետի համասեռամոլ թեկնածուն հայտարարել է, որ շատ քիչ մարդիկ ունեն իր չափ «համամարդկային արժեքներ եւ ներկայացուցչական հատկանիշներ»: Նա իրեն համարում է համասեռամոլ, ակտիվիստ, գրող, մտածող, նկարիչ, մարդասեր եւ կանանց իրավունքների պաշտպան:
«Բուլանջաքում ամերիկացի ներդրող միայն ես կարող եմ բերել: Նյութական վիճակս լավ է: Ոչ մի կուսակցության հետ կապ չունեմ: Չեմ անդամակցում ոչ մի միության եւ կազմակերպության: Եկեք բոլորս միասին ընտրենք Թուրքիայի առաջին համասեռամոլ քաղաքապետին: Չընտրվեմ էլ, ես պատրաստ եմ լինել սրտերի եւ հոգիների նախագահը, ինչին չի կարող ունակ լինել Բուլանջաքի ամեն ղեկավար»,- նախընտրական հայտարարությունում նշել է Չավուշօղլուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում