Համասեռամոլների դրոշը ծածանվեց Բաքվում
12/09/2013 14:50
Նմանատիպ
Ադրբեջանի ակտիվիստ համասեռամոլներն ու տարբեր սեռական ուղղվածություն ունեցող անձիք անցյալ շաբաթ օրը ակցիա են անցկացրել Բաքվում: Ակցիան մասնակցել են անեւ «սեքսուալ ազատությունների տեղեկատվական ռեսուրսների ներկայացուցիչները», եւ միասին Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում համասեռամոլներին ներկայացնող դրոշներով երթ են կազմակերպել: Այս մասին հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը:
Կայքի հետ զրույցում միջոցառման գլխավոր կազմակերպիչ Ռուսլան Բալուխինը հայտնել է, որ միջոցառումն անցել է առանց միջադեպերի:
«Սա Ադրբեջանում առաջին անգամ է, երբ սեռական ուղղվածությունների ակտիվիստները տարբեր գույնի խորհրդանշաններով երթ են անցկացնում Բաքվի փողոցներում», -հայտնում է կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում