Սիրիական բանակը պաշտպանում է քրիստոնյաներին խռովարարներից

Սիրիական բանակը ներկայում ակտիվ մարտեր Է մղում ապաստամբների դեմ, որոնք դիրքեր են գրավել Դամասկոսից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաալուլյա քաղաքում:

Ինչպես հաղորդել Է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակիցը, «քրիստոնյաներով բնակեցված քաղաքի երկնքում պտտվում են ուղղաթիռներ, որոնք հարվածներ են հասցնում խռովարարների դիրքերին: Լսվում են արկերի պայթյուններ, ամենուրեք ծխի քուլաներ են»:

Զոհերի վերաբերյալ հաղորդագրություններ դեռեւս չկան, զինվորականները խոստանում են մինչեւ օրվա վերջ ամբողջովին ազատել քաղաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում