Եվրախորհրդարանը կրկին անարդյունք քննադատել է ՌԴ-ին
Նմանատիպ
Եվրախորհրդարանը սեպտեմբերի 12-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ընդունել Է բանաձեւ, որը քննադատում Է Ռուսաստանին հետխորհրդային տարածքի «Արեւելյան գործընկերության» երկրների վրա քաղաքական ու տնտեսական ճնշում գործադրելու համար, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ասված Է բանաձեւում, Եվրախորհրդարանը «անընդունելի» Է համարում «տարատեսակ» ճնշումը ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների նկատմամբ, որոնք ԵՄ-ի հետ ասոցիացման մասին երկկողմ համաձայնագրերի կնքման կամ դրանց նախաստորագրման փուլում են:
«Եվրախորհրդարանն այն կարծիքին Է, որ գործընկեր երկրների եւ ԵՄ-ի միջեւ ինտեգրացումը համատեղելի Է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու նրանց ձգտման հետ… կոչ Է անում Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեռնպահ մնալ ԵՄ-ի արեւելյան գործընկերների վրա ուժգնացող ճնշումից եւ լիովին հարգել իրենց քաղաքական ընտրությունը կատարելու նրանց սուվերեն իրավունքը»,-ասված Է բանաձեւում:
Ինչպես նշել են խորհրդարանականները, նախկին ԽՍՀՄ-ի երկրների կողմից ԵՄ-ի արժեքների ու նորմերի հիման վրա տնտեսական ու քաղաքական բարեփոխումների կուրսին հետեւելը նույնպես Ռուսաստանի շահերից Է բխում, քանի որ դա թույլ կտա «ընդլայնել նրա սահմանների երկայնքով կայունության, բարգավաճման ու համագործակցության գոտին»: Այդ կապակցությամբ եվրախորհրդարանը կոչ Է արել Եվրահանձնաժողովին եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությանը՝ մշակել եւ կոնկրետ ու արդյունավետ միջոցներ ներկայացնել հանրակցության գործընկերներին պաշտպանելու համար՝ «Արեւելյան գործընկերության» բոլոր երկրներին ուղարկելով նրանց ակնկալիքներին եւ ընտրությանը աջակցության հաստատ ազդանշան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում