Գերմանիայում գողացել են Vodafone-ի 2 մլն հաճախորդների տվյալները
Նմանատիպ
Vodafone բջջային կապի բրիտանական օպերատորի գերմանական մասնաճյուղում հափշտակվել են 2 մլն հաճախորդների տվյալները: Այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտնել Է ֆիրմայի ներկայացուցիչը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի:
Ենթադրվում Է, որ գողությունը կատարել Է «յուրայիններից ինչ-որ մեկը», որն աշխատում Է եթե ոչ բուն Vodafone-ում, ապա ուղեկից ծառայություններ տրամադրող ընկերությունում: Չարագործը տեղեկատվություն Է ունեցել բջջային կապի օպերատորի աշխատանքային համակարգերի վերաբերյալ եւ դրա շնորհիվ կարող Էր հաճախորդների տվյալներ մուտք գործելու հնարավորություն ստանալ: Խոսքը դրսից ձեռնարկված հաքերային գրոհի մասին չԷ, այդ կապակցությամբ նշում Է ԴՊԱ գործակալնությունը:
Տվյալների հափշտակումը տեղի Է ունեցել տակավին սեպտեմբերի սկզբին, բայց դրա մասին հայտնել են միայն այժմ: Դա արվել Է իրավապահ մարմինների պնդմամբ, որոնք հայտարարել են հետաքննությունը հասարակական ուշադրությունից զերծ պահելու նպատակահարմարության մասին: Դրա արդյունքների վերաբերյալ առայժմ չի հաղորդվում:
Vodafone-ի հայտարարության համաձայն, հափշտակված տվյալների թվում եղել են հաճախորդների անունները, հասցեները, ծննդյան թվերը, սեռը, ինչպես նաեւ բանկային ռեկվիզիտները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում