Աֆղանստանից խաղաղապահներ դուրս կբերվեն
Նմանատիպ
ԱՄՆ-ն 2014 թվականից հետո Աֆղանստանում կթողնի 10 հազարից պակաս զինծառայողների: Այս կանխատեսմամբ լրագրողների հետ կայացած հանդիպմանը հանդես Է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Կառլ Լեւինը (դեմոկրատ, Միչիգանի նահանգից), տեղեկացնում Է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մինչեւ 2014 թվականի վերջը նախատեսվում Է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի եւ կոալիցիայի գծով նրանց գործընկերների հիմնական մարտական զորամասերը դուրս բերել Աֆղանստանից, որոնք խաղաղապահ գործողություն են իրականացնում այս երկրում: Ընթացիկ տարվա օգոստոսի դրությամբ, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում կար 87,2 հազար մարդ: ISAF-ը համալրված Էր ընդհանուր առմամբ 49 երկիր ներկայացնող զինծառայողներով:
Լեւինի կարծիքով՝ 2014 թվականից հետո Աֆղանստանում պետք Է մնան «ոչ մեծ թվով» ամերիկացի զինվորներ՝ անվտանգության ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրին համապատասխան, որն այժմ փորձում են մշակել Վաշինգտոնը եւ Քաբուլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում