Վիեննայում կքննարկվի ԵԱՀԿ «տիրույթի» հակամարտությունների կարգավորման հարցը
Նմանատիպ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գերակա հարց համարվող հակամարտությունների կարգավորման խնդիրը կքննարկվի սեպտեմբերի 16-ին Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում կայանալիք ԵԱՀԿ Անվտանգության օրվան նվիրված հանդիպման շրջանակում: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ կայքը, միջոցառումը բացելու են ԵԱՀԿ մշտական խորհրդի համանախագահ, Ուկրանիայի արտակարգ և Լիազոր դ եսպան Իհոր Պրոկոպչուկը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Ելույթով հանդես կգա Ջոն Հոփքինսի անվան համալսարանին առընթեր Փոլ Հ. Նիթսի անվան միջազգային ուսումնասիրությունների դպրոցի (SAIS) դասախոս, դոկտոր Ուիլիամ Զարփմանը:
Սեպտեմբերի 16-ին կայանլիք միջոցառումն այս տարվա ընթացքում կազմակերպված չորրորդ միջոցառումն է’ նվիրված ԵԱՀԿ Անվտանգության օրվան: Այն կմիավորի տարբեր երկրների և մասնագիտությունների փորձագետներին, կառաջադրվեն նոր գաղափարներ’ ինչպես ԵԱՀԿ-ն ավելի արդյունավետորեն կարող է նպաստել տարածաշրջաններում երկարատև կայունության հաստատմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում