ԵԽԽՎ պատվիրակությունը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում խոսքի ազատության վիճակի համար
Նմանատիպ
Ադրբեջանում նախընտրական դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունն իր մտահոգությունն է հայտնել այդ երկրի իշխանությունների կողմից ԵԽԽՎ զեկույցներում արված խորհրդատվական բնույթի շատ առաջարկներ անտեսելու կապակցությամբ: «ԵԽԽՎ զեկույցներում ներկայացված շատ առաջարկություններ չեն իրականացվել: Դա հատկապես վերաբերում է խոսքի, հավաքների անցկացման ազտություններին և բազմակարծիք ժողովրդավարությանը: Ընտրական հանձնաժողովների կազմման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները նույնպես երբեք պատշաճ կերպով չեն իրականացվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նշված է պատվիրակության սեպտեմբերի 13-ի հայտարարությունում:
Պատվիրակությանը նաև հիսաթափեցնող է որակել նախագահ Ալիևի’ նախընտրական քարոզարշավ չվարելու որոշումը’ հավելելով, որ վերջինիս հաճախակի ներկայությունը մեդիայում, անբարենպաստ պայմաններ է ստեղծում ընտրապայքարի մյուս մասնակիցների համար:
Ըստ դիտորդական առաքելության’ թեև Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, ըստ երևույթին, կընթանան մրցակցային միջավայրում, հաշվի առնելով, որ ընտրապայքարին մասնակցելու ցանկություն են հայտնել տասից ավելի թեկնածուներ, բայց և գործող նախագահին արժանի հակառակորդների սակավության պատճառով համապետական և բովանդակային բանավեճ չի ակնկալվում: Ընդդիմության հավանական թեկնածուների քաղաքական ծրագրերում առկա տարբերությունները մշու շոտ են, պայքարն ընթանում է անհատների միջև:
Պատվիրակությունը Բաքվում է եղել սեպտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում’ Միլլի Մեջլիսի (ԱԺ) նախագահի հրավերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում