Վրաստանի նախագահը քաղաքացիություն է շնորհել 936 թուրքերի
14/09/2013 11:19
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել 936 թուրքերի, սակայն, այդ որոշումը նրա կողմից ընդունվել է’ շրջանցելով Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը:
Գործակալության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սաակաշվիլի այդ որոշման մասին իրենց հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ երեկ պաշտոնական նամակ են ստացել նախագահի գրասենյակից: Գործակալությունը ոչինչի չի հայտնել Սաակաշվիլիի որոշման ուժի մեջ մնալու կամ դրա պաշտոնական իրավական կարգավիճակ ունենալու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում