Միջերկրական ծովում ռուսական 10 մարտանավ կավելանա
14/09/2013 12:05
Նմանատիպ
Միջերկրական ծովում, այդ թվում՝ Սիրիայի ափամերձ շրջանում, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերը կհասցվեն տասը մարտանավի: Այդ մասին հայտնել Է ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Վիկտոր Չիրկովը, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայում մշտական օպերատիվ միավորման կազմում են «Պերեսվետ», «Ադմիրալ Նեւելսկոյ», «Մինսկ», «Նովոչերկասկ», «Ալեքսանդր Շաբալին» մեծ դեսանտային նավերը, «Ադմիրալ Պանտելեեւ» ռազմանավը եւ «Նեուստրաշիմիյ» պարեկանավը: Մոտ ժամանակներս խմբավորման կազմը կհամալրեն «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը, «Սմետլիվի» պարեկանավը եւ «Նիկոլայ Ֆիլչենկով» դեսանտային նավը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում