Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Բաքվին
Նմանատիպ
Եվրախորհրդարանի’ Գերմանիայից պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը Ադրբեջանին քննադատել է նախագահական ընտրություններում դեմոկրատական ընդդիմության թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին ընտրական գործընթացից դուրս թողնելու եւ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներին հետապնդելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մենք քննադատում ենք Ադրբեջանի կառավարությանը դեմոկրատական ուժերի եւ ընդդիմության թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին ընտրական գործընթացից դուրս թողնելու համար»,- ասել է նա:
Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ «մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի զարգացումն Ադրբեջանում խիստ անհանգստացնող է», քանի որ իշխանություններն արգելում են ազատ եւ խաղաղ ժողովներն ու միավորումները:
Գերմանացի պատգամավորը ողջունել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին հետեւելու համար այդ երկիր դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Եվրախորհրդարանի որոշումը, եւ հույս հայտնել, որ առաքելությանը կհաջողվի օժանդակել, որպեսզի դեմոկրատական ընդդիմությունը իշխանությունների կողմից չշրջափակվի եւ կարողանա մրցակցել ընտրություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում