ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սիրիական իշխանություններին մեղադրել է հանցագործությունների մեջ
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիական իշխանություններին մեղադրել է մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացրել են կառույցի շտաբ-բնակարանից: Պան Գի Մունը հայտարարել է, որ սիրիական իշխանությունները մեղավոր են «մարդկության դեմ կատարված բազմաթիվ հանցագործությունների մեջ», սակայն նա հրաժարվել է խոսել այն մասին, որ սիրիական իշխանությունները պատասխանատվություն են կրում քիմիական զենք կիրառելու համար, ինչպես պնդում են ԱՄՆ-ը եւ արեւմտյան այլ երկրներ:
Պան Գի Մունը նշել է, հետաքննություն կատարած խմբից սպասում է քիմիական զենքի կիրառման թեմայով «ընդգրկուն հաշվետվության»:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Ըստ տարբեր աղբյուրների’ հարձակմանը զոհ է գնացել 600-1300 մարդ: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձան մուշները: Նույն օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական հարվածներ կհասցնի Սիրիային, եթե Կոնգրեսից ստանա համաձայնություն: Մինչ Կոնգրեսը նիստ կգումարեր այդ հարցով, Մոսկվան սեպտեմբերի 9-ին առաջարկեց միջազգային հանրությանը փոխզիչման գալ եւ որպես խնդիրը խաղաղ հարթելու տարբերակ առաջարկեց Դամասկոսին քիմիական զենքը հանձնել միջազգային կազմակերպությունների վերահսկողության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում