Թուրքիայում տղամարդ գինեկոլոգը բռնաբարել է հիվանդին
14/09/2013 14:55
Նմանատիպ
Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքին կից Մարմարա Էրեղլիսի ավանում բժիշկ-գինեկոլոգ Թ.Ա.-ն իր սեփական կլինիկայում բռնաբարել է ախտորոշման համար իրեն դիմած’ ամուսնացած եւ երկու երեխաների մայր Ա.Ու-ին: Տղամարդ գինոկոլոգը հիվանդին բռնաբարել է քնաբեր շիճուկ ներարկելուց հետո:
Նշվում է, որ արթնանալուց հետո կինը, ում ամուսինը ոստիկանության պաշտոնյա է, հասկացել է իր հետ տեղի ունեցածը եւ դիմել ոստիկանություն: Փորձագիտական քննությունը ապացուցել է ամուսնացած եւ երկու երեխաների հայր բժշկի կողմից կատարված հանցագործությունը: Թ.Ա.-ն ձերբակալվել է «սեռական շահագործում» մեղադրանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում