«Ալ Քաիդա»-ն սպառնացել է ԱՄՆ-ին նոր ահաբեկչություններով
Նմանատիպ
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Այման ալ Զավախիրին կոչ է արել ամբողջ աշխարհի գրոհայիններին հարձակվել ԱՄՆ-ի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «interfax.ru»-ն, այս մասին հայտարարել է «AP» գործակալությունը: «Ամերիկան առեղծվածային երկիր չէ, եւ ամերիկացիներն էլ սովորական մարդիկ են, որոնց կարելի է հաղթել եւ պատժել»,- փոխանցել է ահաբեկչական խմբավորման ղեկավարը համացանցում տարածված ձայնագրության միջոցով:
Նա իր կողմնակիցներին կոչ է արել իրականցնել ինչպես փոքր ահաբեկչություններ, այնպես էլ մեծ մաշտաբների հարձակումներ: «Մենք պետք է ցանկացած առիթ օգտագործենք ծանր հարված հասցնելու համար, եթե նույնիսկ դա մեզանից տարիներ պահանջի»,- ասել է ալ Զավահիրին:
Նա նշել է, որ պետք է ջլատել ամերիկյան տնտեսությունը, որպեսզի վերջինս իր բոլոր ծախսերն ուղղի անվտանգության ապահովմանը:
Իր հայտարարության մեջ անդրադառնոլվ Սիրիայում տիրող իրավիճակին, առաջնորդը կոչ է արել իր հետեւորդներին պայքարել Բաշար ալ Ասադի դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում