Ադրբեջանում ինքնասպանությունների ալիք է բարձրացել
Նմանատիպ
Ադրբեջանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում չորս ինքնասպանություն է կատարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «haqqin.az» լրատվական կայքը, այսօր առավոտյան Բաքվում կյանքին վերջ է դրել 26-ամյա Օրխան Ջավանշիր օղլու Ասքերովը: Նա կախվել է իր բնակարանի պատշգամբում:
Այսօր եւս մեկ ինքնասպանություն տեղի է ունեցել Ադրբեջանի Գուսարի շրջանում: Շրջանի Յուխարը Ջեյսուր գյուղում 23-ամյա Ֆառուխ Շամխիր օղլու Բաղըրովը կախվել է իր սեփական տանը:
Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում կախվել է 15-ամյա Նուրիա Ջաֆարովան: Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի Գյոյչայի շրջանում նման ինքնասպանություն է գործել 76-ամյա Ղարիբ Մասիմ օղլու Ռահիմովը: Ինքնասպանությունների հիմնական պատճառը սոցիալ-հոգեբանական է:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն’ այս տարվա սկզբից մինչ այժմ այդ երկրում 100-ից ավելի ինքնասպանության դեպքեր են գրանցվել: Ինքնասպանությամբ կյանքին վերջ դրածների մեծ մասը 15-45 տարեկան անձիք են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում