Թուրքական ոստիկանությունը ցույցերը ցրելու համար այսուհետ կկիրառի արցունքաբեր փոշի
14/09/2013 17:05
Նմանատիպ
Թուրքիայի ոստիկանությունը զանգվածային ցույցերը ցրելու համար զինվել է նորք զենքով’ արցունքաբեր փոշիով: Այսուհետեւ թուրք ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազի փոխարեն կօտգագործեն արցունքաբեր փոշի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական habera.com լրատվական կայքը:
Նոր զենքը մարդկանց մարմնական վնասվածքներ եւ մահ չի կարող պատճառել: Հրացանից արձակվող արցունքաբեր փոշով լցված փամփուշտները պայթում են ոչ մեծ հարվածի ժամանակ: Մարդուն դիպչած փամփուշտը վնասվածք չի պատճառում, իսկ փոշին շնչած մարդը դառնում է պասիվ եւ ժամանակավորապես անգործունյա:
Թուրք իրավապահները նշում են, որ զանգվածային ցույցերը ցրելու նոր զինատեսակը վերջ կդնի ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման մասին քննարկումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում