Դոմոդեդովո օդանավակայանում ուղեբեռերի տեղափոխման խափանումը ուղեւորների մեծ կուտակումներ է առաջացել

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ուղեբեռերի տեսակավորման համակարգի թերությունները վերացվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Դոմոդեդովո օդանավակայանից հայտնել էին, որ մի քանի չվերթներ հետաձգվել են’ ուղեբեռերի տեղափոխման համակարգի աշխատանքի խափանման պատճառով:

Նշվում էր, որ օդանավակայանում ուղեւորների մեծ կուտակումներ են առաջացել: Այժմ իրավիճակը կարգավորվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում