«Վեցյակի» հետ Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը ծրագրված Է սեպտեմբերի 26-ին
Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը իրանական միջուկային ծրագրի կարգավորման խնդրով զբաղվող միջազգային միջնորդների «վեցյակի» հետ կհանդիպի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. բանակցությունները ծրագրված են սեպտեմբերի 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հաղորդել Է Իրանի ԱԳ նախարարության մի աղբյուր:
«Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը, որը ներկայում իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային ընդդիմախոսների («վեցյակ») հետ պատասխանատու բանակցորդն Է, կկայանա Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Նախնական ամսաթիվը սեպտեմբերի 26-ն Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ բանակցությունների օրակարգը դեռեւս հայտնի չԷ:
Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 13-ին ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստում, հայտարարել Է, որ Իրանը կարող Է կարճ ժամանակում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքներ տրամադրել, բայց ատոմային Էներգետիկան զարգացնելու իր իրավունքը հարգելու պայմանով, ներառյալ ուրանի հարստացումը:
«Ես հայտարարում եմ, որ քաղաքական կամքի, փոխադարձ հարգանքի առկայության, ընդհանուր շահերի ապահովման եւ իրանական ժողովրդի իրավունքների իրացման դեպքում կարելի Է երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»,-ասել Է Ռոուհանին՝:
«Երաշխիքներին կարելի Է հասնել կարճ ժամանակաշրջանում՝ փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով»,-ընդգծել Է Իրանի նախագահը:
Ռոուհանիի խոսքով՝ ՄԱԿ-ի անդամների մեծամասնությունը մերժում Է «Իրանի դեմ քաղաքական դրդապատճառներով սահմանված անհիմն ու անօրինական պատժամիջոցները»: «Այդ պատժամիջոցները ոչ քաղաքակիրթ, վտանգավոր նախադեպ են: Դրանք Իրանի զարգացումը խափանելու նպատակով ցինիկորեն ուղղված են երկրի հասարակ խաղաղ քաղաքացիների դեմ»,-ասել Է նա:
ՇՀԿ-ի անդամ երկրներն այսօր Բիշքեկում ընդունված հռչակագրում հայտարարել են, որ անընդունելի են համարում ռազմական ուժի եւ միակողմանի պատժամիջոցների կիրառումը Իրանի դեմ:
«ՇՀԿ-ի անդամ պետությունները մտահոգություն են հայտնում Իրանի ու նրա միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ,-ասված Է փաստաթղթում:-Նրանք անընդունելի են համարում այդ երկրի դեմ ռազմական ուժ եւ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու առանձին պետությունների սպառնալիքները»:
Հռչակագրում ընդգծվում Է, որ առճակատման սցենարով իրադարձությունների զարգացումը լուրջ եւ անկանխատեսելի հետեւանքներով Է հղի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես Էլ միջազգային խաղաղության ու անվտանգության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում