Իրանն ու Իսրայելը ողջունել են Սիրիայի հարցով Լավրով-Քերի պայմանավորվածությունը
Նմանատիպ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը վերջապես վերջ կդնի սիրիական քիմիական զենքի շուրջ առաջացած խնդրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին սեպտեմբերի 15-ին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը: «Մենք հույս ունենք, որ Սիրիայում քիմիական զենքի հարցի կապակցությամբ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնում է առկա, որը կբերի իր արդյունքը: Արդյունքը գնահատելի կլինի ողջ քիմիական զենքի ոչնչացման դեպքում».-ասել է Իսրայելի վարչապետը:
Իրանական Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին էլ դրականորեն է գնահատել Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայմանավորվածությունը’ նշելով, որ սիրիական հարցի առնչությամբ ամերիկյան քաղաքական գործիչները ցուցաբերել են ռացիոնալ մոտեցում: «Մենք հույս ունենք, որ ամերիկյան քաղաքական գործիչները ռացիոնալ կգտնվեն և կխուսափեն էքստրեմալ մոտեցումներից: Նրանց վերջին օրերի որոշումը’ կապված Սիրիայում իրավիճակի հետ, ցույց է տալիս ռացիոնալ մոտեցում տարածաշրջանային հարցերին»,-նշել է Մեջլիսի խոսնակը Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչ վերաբերում է սիրիական ընդդիմադիրներին, ապա նրանք միջազգային հանրությունից պահանջել են Դամասկոսին արգելել բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների օգտագործումը մարդկանցով բնակեցված վայրերում: «Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ քիմիական զենքի արգելքի հետ միասին, արգելվի նաև հրթիռների և ինքնաթիռների օգտագործումը բնակավայրեում»,-ասված է ընդդիմադիրների հայտարարության մեջ:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի միջև սեպտեմբերի 14-ին Ժնևում կայացած սիրիական հարցին վերաբերող հանդիպման ժամանակ կողմերը հանդես են եկել հակամարտության քաղաքական կարգավորման, ռազմական միջամտությունից խուսափելու և մինչև 2014 թ. կեսերը Սիրիայի քիմիական զենքի դուրս հանման կամ դրա ոչնչացման օգտին: Ընդունված պայմանավորմածության հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգությա խորհուրդը կմշակի բանաձև, որը առաջարկում է ուժի կիրառում պահանջների չկատարման դեպքում: Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների’ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի միջև սեպտեմբերի 14-ին Ժնևում կայացած սիրիական հարցին վերաբերող հանդիպման ժամանակ կողմերը հանդես են եկել հակամարտության քաղաքական կարգավորման, ռազմական չմիամտության և մինչև 2014 թ.-ի կեսերը Սիրիայի քիմիական զենքի դուրս հանման կամ դրա ոչնչացման օգտին: Ընդունված պայմանավորմածության հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգությա խորհուրդը կմշակի բանաձև, որը առաջարկում է ուժի կիրառում պահանջների չկատարման դեպքում: Անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը սիրիական իշխանությունների ներքո է, բայց ոչ միայն նրանք, այլև սիրիական հակամարտության մյուս կողմերը’ ընդդիմադիրները, ևս պետք է պատասխանատվություն կրեն միջազգային խմբի անվտանգության ապահովման հարցում: Խումբը պետք է ունենա համապատասխան լիազորություններ:
Այնուամենայնիվ, Քերին սեպտեմբերի 16-ին Երուսաղեմում Նեթանյահուի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Սիրիային հարվածելու իրական վտանգը դեռ առկա է: Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ABC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է անվճռականության մասին իրեն ուղղված մեղադրքնաները: Նա նշել է, որ ձգտում է ճիշտ քաղաքականություն վարել: Իսկ վերջին շաբաթներին ԱՄՆ քաղաքականությունը, ըստ նրա, իր երկիրն ավելի լավ դիրքերի է բերել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում