Եթե Դինքը թուրք լիներ, չէր սպանվի. թուրք դատավոր
Նմանատիպ
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինն իր «Ամոթ եմ զգում. Դինքի դատավարությունը» գրքում բացատրել է, թե ինչու են մինչ սպանությունը Դինքի դեմ բացված դատական գործերից մեկով Թուրքիայի Վճռաբեկ դատարանի պատիժների գլխավոր խորհրդի կողմից նրան Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով (թուրքի ինքնության նվաստացում) դատել: Գրքում Ֆեթիե Չեթինը մեջբերել է Վճռաբեկ դատարանի դատավո րներից մեկի այն խոսքը, որ «եթե Հրանտը թուրք լիներ, նման պատժի չէր արժանանա»:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ» թերթում Իսմայիլ Սայմազը գրում է, որ Ֆեթիե Չեթինն իր գրքում պատմել է, թե ինչպես է Վճռաբեկ դատարանի պատիժների գլխավոր խորհուրդը Դինքի դեմ դատական գործի վերաբերյալ փորձագետների զեկույցներին եւ ժամանակի հանրապետական դատախազ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի մեկնաբանությանը հակասող վճիռ ընդունել:
Փաստաբանը գրքում գրել է, որ վճռի հրապարակումից հետո հանդիպել է որոշմանը մասնակցած դատավորներից մեկի հետ, ով իր այն հարցին, թե եթե այն հրապարակումները, որ արել է Դինքը, ծագումով թուրք լրագրող աներ, արդյոք նա եւս նույնպիսի պատժի կարժանանար, վերջինս առանց երկմտելու պատասխանել է. «Կասկած չունեմ, որ պատիժը տարբեր կլիներ»:
«Դինքի դատավարությանը մասնակից դատավորներից մեկը մինչ վճռի «քվեարկությունը» հայտարարել էր, թե «մեծամասնությունը կողմ կքվեարկի պատժաչափին»: Որտեղի՞ց գիտեր նա այդ մասին, եւ ո՞վ էր այդ դատավորը: Հետագայում պարզվեց, որ այդ դատավորը Դինքի դատավարության ժամանակ նման պահվածքի համար 2012 թ-ին Թուրքիայի օմբուդսմենի պաշտոնով պարգեւատրված դատավոր Նիհաթ Օմերօղլուն է»,- Չեթինի գրքից մեջբերել է Սայմազը:
Այնուհետեւ Չեթինը պատմել է նաեւ Դինքին չպատժելու կարծիք հայտնած 6 դատավորների վրա ճնշում գործադրվելու մասին: «Վճռաբեկի խորհրդի 11 անդամներից 6-ը դեմ էր Դինքին պատժաչափ սահմանելուն: Սակայն Վճռաբեկի միջանցքներում, առանձնասենյակներում եւ նույնիսկ այն խանութում, որտեղից նրանք առեւտուր էին անում, այդ դատավորներն անմիջապես «դավաճաններ» եւ «մեր միջի հայեր» որակվեցին, ինչից հետո հրապարակվեց Դինքին դատապարտելու որոշումը»,- գրել է Չեթինը:
Ֆեթիե Չեթինը գրել է, որ անգամ այն պաշտոնյան, որն ի պաշտոնե պետք է պաշտպաներ Հրանտ Դինքին, գանգատվել է դրանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում