Հերթական ադրբեջանցի ահաբեկիչն է սպանվել Սիրիայում

Սիրիայում սպանվել է չեչեն Աբու Օմարի  ջոկատում կռվող  Աբու Յախյա անունով  Ադրբեջանի քաղաքացին:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի դեմ ջիհադի խմբավորումների կայքին, սեպտեմբերի 13-ին նա ծանր վիրավորվել է սիրիական Համա քաղաքի համար մղվող  մարտերում:

Ինչպես հայտնի է, Սիրիայում պետական բանակի դեմ կռվում են բազմաթիվ վարձկան ահաբեկիչներ, որոնց թվում կան նաև ադրբեջանցիներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում