Մեխիկոյում ոստիկանության և ուսուցիչների բախումների հետևանքով տուժել է շուրջ 40 մարդ
Նմանատիպ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում բախումներ են տեղի ունեցել գործադուլ անող ուսուցիչների և ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է BBC-ն, ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ուսուցիչների դեմ’ ազատելու համար Մեխիկոյի «Զոքալո» հրապարակը, որտեղ պետք է տեղի ունենան երկրի Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումները: Կիրառվել է նաև արցունքաբեր գազ:
Կրթական համակարգի բարեփոխումներից դժգոհ ուսուցիչներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ գործադուլ են անում «Զոքալո» հրապարակում: Ուսուցիչները պահանջում են փոփոխություններ մտցնել նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի առաջարկությամբ ընդունված օրենքում: Ոստիկանությունից պաշտպանվելու նպատակով նրանք օգտագործում էին «Մոլոտովյան կոկտեյլներ»:
Այն բանից հետո, երբ ոստիկանները մուտք են գործել հրապարակ, ուսուցիչների մեծ մասը խաղաղ հեռացել է, սակայն որոշ մասը գնացել է բախումների, որոնց արդյունքում տուժել է շուրջ 40 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում