Մեկնարկում է ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի նստաշրջանը
16/09/2013 11:27
Նմանատիպ
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սեպտեմբերի 16-ին բացվում է Ատոմային էնեգիայի միջազգային գործակալության Գլխավոր խորհրդաժողովի հերթական ամենամյա նստաշրջանը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդ կազմակերպության անդամ 159 երկրների ներկայացուցիչները հինգ օրվա ընթացքում կքննարկեն միջուկային անվտանգության, ատոմային էներգետիկայի զարգացման, միջուկային ոլորտի գիտական հետազոտությունների ու տեխնոլոգիաների հարցերը:
Ենթադրվում է, որ ներկայիս նստաշրջանում Գլխավոր խորհրդաժողովը գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի լիազորությունները կերկարաձգի եւս մեկ քառամյա ժամկետով:
ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովն իր աշխատանքը կավարտի սեպտեմբերի 20-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում