Քուրդ պատգամավորներն այցելել են Օջալանին
Նմանատիպ
Թուրքիայի խպորհրդարանում ներկայացված միակ քրդական’ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարները հերթական անգամ ուղևորվել են Աբդուլլա Օջալանի մոտ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:
Քրդական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Փերվին Բուլդանը մեկնել են Իմրալը կղզի, որտեղ ցմահ բանտարկված է Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանը: Սա առաջին այցելությունն է Օջալանին այն բանից հետո, ինչ հայտարարվեց, որ քուրդ զինյալների՝ երկրից դուրս գալու գործընթացը դադարեցվել է: Սպասվում է, որ այցից հետո քուրդ պատգամավորները կներկայացնեն Օջալանի հետ իրենց հանդիպման արդյունքերը:
Վերջին անգամ քուրդ պատգամավորներն Իմրալը էին այցելել օգոստոսի 17-ին: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային կազմակերպություն համարվող Քուրդիստանի համայնքների միությունը (KCK) ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքից իր զինյալներին դուրս բերելու գործընթացը դադարեցվել է: KCK-ն նշել է, որ Թուրքիայից քուրդ զինյալներին դուրս բերելու’ մարտից սկսված գործընթացը դադարեցվում է «քրդական խնդիրը լուծելու ուղղությամբ թուրքական կառավարության կողմից քայլեր չկատարվելու պատճառով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում