Ալիևի կուսակիցը հակալիևական պայքար է սկսել
Նմանատիպ
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության» Զաքաթալայի շրջանի ամենամեծ’ Մուխախ գյուղի բաժանմունքի ղեկավար Իբրահիմ Շաբանովը, ով 2008թ.-ի նախագահական ընտրություններում գլխավորել է Իլհամ Ալիեւի տեղական ընտրական շտաբը, հեռացել է կուսակցության շարքերից: Նա բոլոր կուսակիցներին կոչ արել հետեւել իր օրինակին եւ առաջիկա նախագահական ընտրություններում աջակցել ընդդիմության եւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինք ի թեկնածու Ջամիլ Հասանլիին:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանի իշխող կուսակցության նախկին գործիչն ասել է, որ ժամանակին հավատացել է Իլհամ Ալիեւի’ «Ես ամբողջ ադրբեջանական ժողովրդի նախագահն եմ լինելու» խոստմանը, սակայն, սխալվել է:
Այդ մասին արած իր հայտարարության մեջ Շաբանովը նշել է, որ այն բանից հետո, երբ իր ընտանիքի անդամների հետ միասին ստորագրել է Ջամիլ Հասանլիի ընտրական թերթիկների տակ, ինքն աննախադեպ ճնշումների է հանդիպել իշխանությունների կողմից:
«Ես լքում եմ կուսակցությունը, որի քաղաքականությունն օլիգարխներն են որոշում: Ադրբեջանը գնալով ավելի է գլորվում անդունդը, իսկ երկրում կառավարումը վերածվում է բռնապետության: Ես դժգոհությունս եմ հայտնում ստեղծված իրավիճակից եւ լքում եմ «Ենի Ազերբայջան» կուսակցության շարքերը: Կոչ եմ անում բոլոր կուսակիցներիս հետեւել իմ օրինակին եւ առաջիկա ընտրություններում պաշտպանել պրոֆեսոր Ջամիլ Հասանլըի թեկնածությունը», -ասել է Շաբանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում