Սինայի թերակղզում բախումներ են
Նմանատիպ
Զինված անձիք սեպտեմբերի 16-ին Սինայի թերակղզու Արիշ քաղաքում հարձակում են գործել ավտոբուսի վրա, որն անվտանգության աշխատակիցներ էր տեղափոխում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղի ունեցածի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել ութ մարդ: Վկաների խոսքով՝ զինված անձիք կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ: Կատարվածից անմիջապես հետո շտապ օգնության մեքենաները մեկնել են դեպքի վայր՝ փորձելով օգնություն ցույց տալ տուժաներին:
Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև սեպտեմբերի 15-ին, երբ զինայլները կրակ էին բացել բանվորներ տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել էր երեք և վիրավորվել 17 մարդ: Միջադեպը տեղի էր ունեցել կրկին Արիշ քաղաքում, որը գտնվում է Գազայի հատվածի և Իսրայելի սահմանից ոչ հեռու: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացրել էր, որ զինայլների թիրախը բանվորներին ուղեկցող ջոկատն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում