Վրաստանն ու ՌԴ-ն կրկին կբանակցեն
Նմանատիպ
ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն սեպտեմբերի 19-ին Պրահայում կայանալիք հերթական հանդիպման ընթացքում կքննարկեն ռուս-վրացական հարաբերությունների առողջացման ուղիները:
«Դրա ընթացքում կշարունակվի ռուս-վրացական հարաբերությունների առողջացման ուղիների շուրջ 2012 թվականի դեկտեմբերին սկսված ոչ պաշտոնական երկխոսությունն այն ուղղություններում, որտեղ առաջխաղացում Է հնարավոր դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում (առեւտուր, տրանսպորտ, մշակութային-մարդասիրական ոլորտ, գիտություն եւ առողջապահություն)»,-տեղեկացնում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը:
Հաղորդագրության համաձայն, «նախատեսվում Է նաեւ կարծիքներ փոխանակել ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարների շուրջ Վրաստանի նախագահի՝ այս տարվա հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից հետո»
Հետևեք մեզ նաև Telegram-ում