ԱՄՆ-ում սուգ է
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է իջեցնել համերկրային բոլոր հիմնարկների պետական դրոշները՝ ի նշան սգո Վաշինգտոնի Ծովակալության շենքում հրաձգության հետեւանքով զոհվածների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հայտարարությանը:
Դրոշները մինչեւ սեպտեմբերի 20-ն իջեցված կլինեն Սպիտակ տան, Կոնգրեսի շենքի, արտասահմանում ԱՄՆ-ի դեսպանատների, հյուպատոսարանների եւ պաշտոնական այլ ներկայացուցչությունների վրա, ինչպես նաեւ զամաքային զորքերում ու նավատորմում:
Սեպտեմբերի 16-ի առավոտյան Վաշինգտոնում 13 մարդ է սպանվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ապահովման ծառայության շտաբի շենքում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ Ծովակալության շենքում հրաձգություն էր իրականացրել ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի 34-ամյա նախկին աշխատակից Աարոն Ալեքսիսը, որը նավատորմից զորացրվել էր 2011 թվականին: Հրաձիգն սպանվել է ոստիկանության կողմից: Նրա գործողությունների դրդապատճառները դեռեւս պարզված չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում